Պոպուլյար վարչապետ ունենք

Պոպուլյար վարչապետ ունենք

Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան վիճակը կորոնավիրուսի ֆոնին՝ հարցրինք պատգամավոր Վահագն Թեւոսյանին։ «Կորոնավիրուսային համաճարակն անակնկալ էր ողջ աշխարհի, այդ թվում եւ մեզ համար։ Կարծում եմ` գնալով սոցիալ-հոգեբանական վիճակը կբարելավվի. տարածման տեմպերը կնվազեն, եւ ես հույս ունեմ, որ մարդիկ կսկսեն հետեւել միմյանց հետ շփվելու նորմերին,  բայց այս պահի դրությամբ մենք, այո, ունենք առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված որոշակի պրոբլեմներ»: Ոմանք չեն հասկանում վարչապետի պահվածքը` նոն-ստոպ ռեժիմով «լայվերը», նկարներ տեղադրելը։ «Ես չեմ կարող գնահատական տալ կամ Ձեզ հետ քննարկել այդ առնչությամբ գնահատականները։ Ես կարծում եմ` դա վարչապետի անհատական որոշելիքն է` մարդկանց վրա ազդեցության ձեւն ու լծակներն օգտագործելու նրա մոտեցումը՝ ինքն ամենապոպուլյար, դիտվող քաղաքական գործիչներից մեկն է, եթե ոչ՝ ամենապոպուլյարը, նա ուղղակի մարդկանց ցույց է տալիս իրավիճակը, որը պետք է չլինի»:

Իսկ թիմից որեւէ մեկը չի՞ զգուշացնում իրեն, որ խնդիրն ավելի խորքային է, դոզան մի քիչ շատ է, որ պետք չէ այդպես։ «Գիտեք` եթե ես ունենայի նույն պոպուլյարությունը, ես նույն վարքագիծը կդրսեւորեի»: Դրա համար էլ էս օրի ենք։ «Ես չգիտեմ` Դուք ինչպես եք գնահատում «էս օրը կամ էն օրը», դա Ձեր իրավունքն է, իմ կարծիքն այն է, որ հակառակ տեսակետն առավել է գերիշխում»: