Սուդանի նախկին նախագահին բանտ են տեղափոխել

Սուդանի նախկին նախագահին բանտ են տեղափոխել

Սուդանի պաշտոնազրկված նախագահ Օմար ալ-Բաշիրին տեղափոխել են բանտ՝ տնային կալանքից։ Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, նախկին նախագահը նախագահական հյուրատնից, որտեղ պահվում էր հեղաշրջումից հետո, տեղափոխվել է մայրաքաղաք Խարթումում գտնվող Քոբերի բանտ։ Կալանավորման որոշում է կայացվել նաեւ ալ-Բաշիրի տասնմեկ բարձրաստիճան կողմնակիցների հանդեպ։ Նշենք, որ ապրիլի 11-ին Սուդանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետեւանքով Օմար ալ-Բաշիրը հեռացվեց իշխանությունից եւ ձերբակալվեց։ Երկիրն անցավ ռազմական խորհրդի կառավարմանը, որը կհանդիսանա անցումային իշխանություն, մինչ նոր իշխանությունների ձեւավորումը։