Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողը դատարան էր եկել ոստիկանների ուղեկցությամբ. տեսանյութ

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողը դատարան էր եկել ոստիկանների ուղեկցությամբ. տեսանյութ

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանն այսօր դատարան էր եկել իր անվտանգությունը հսկող երկու ոստիկանության աշխատակցի հետ:

Ոստիկանները Դավիթ Սիմոնյանի հետ գտնվում էին ապակեպատ դահլիճի մյուս կողմում, որտեղ մեղադրյալն ու տուժողն էին: Սակայն դատարանի որոշմամբ` նրանք տեղափոխվեցին դահլիճի մյուս հատված, ուր լրագրողներն են ու մեղադրյալի հարազատները:

Դատավորը պատճառաբանեց, որ դատական կարգադրիչները նիստին ներկա են և որևէ վտանգ չի կարող սպառնալ տուժողին եւ խնդրեց նրանց տեղափոխվել ապակիներից այս կողմ։

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս հիշեցնենք հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին` Նարեկ Սարգսյանը, որը հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, բայց դեռ չի արտահանձնվել հայկական կողմին: