Ո՞ւմ կնշանակի Մարությանը վարչության պետի պաշտոնում

Ո՞ւմ կնշանակի Մարությանը վարչության պետի պաշտոնում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է աշխատանքից ազատել առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին։ Նրա փոխարեն քաղաքապետը վարչության պետի պաշտոնում  ցանկանում է նշանակել Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գոհար Փանջյանին, որը նախկինում նաև առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է եղել։

Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետարանից, սակայն մեզ ասացին, որ նման տեղեկություն  չկա։ Հատկանշական է, որ Արսեն Թորոսյանը աշխատանքից հեռացրել էր Փանջյանին, ճիշտ է՝ նա հեռացել էր իր դիմումի հիման վրա, սակայն նախարարը այլևս չէր ցանկացել աշխատել նրա հետ։ Փաստորեն Մարությանը փորձում է աշխատանքի տեղավորել Թորոսյանի կադրերին։