Ինչպե՞ս կհարձակվի ՌԴ-ն ՆԱՏՕ-ի վրա․ Գերմանիան պլան է հրապարակել

Ինչպե՞ս կհարձակվի ՌԴ-ն ՆԱՏՕ-ի վրա․ Գերմանիան պլան է հրապարակել

Գերմանական Bild պարբերականը հրապարակել է ՆԱՏՕ-ի վրա ռուսական հարձակման տեսական սցենարը։
Հրապարակման մեջ նշվում է, որ սցենարը կազմելիս հիմնվել են «խորհրդարանին ներկայացված՝ կառավարության փաստաթղթի վրա»։

Ելնելով սցենարից՝ հարձակումը կարող է բաղկացած լինել չորս փուլից. առաջին փուլը բաղկացած է զանգվածային ապատեղեկատվական արշավից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում՝ արևմտյան հասարակությունը պառակտելու նպատակով: 

Հնարավոր են նաև կիբերհարձակումներ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Երկրորդ փուլի ընթացքում Մոսկվան ռազմական զորավարժություններ կսկսի ՆԱՏՕ-ի սահմանների երկայնքով՝ միաժամանակ ավելացնելով լրտեսությունն ու կիբերհարձակումները: 

Տիեզերքում առաջին արբանյակները կարող են անջատվել, իսկ գերմանական քիմիական գործարաններն ու ատոմակայանները կարող են հարձակման ենթարկվել:
Երրորդ փուլը կներառի ռուսական զորքերի անմիջական ներխուժումը։
Չորրորդ փուլը՝ մարտերն են ցամաքում, ջրում, օդում և տիեզերքում:

Հնարավոր է, որ Մոսկվան կենսաբանական, քիմիական և միջուկային զենքեր և էլեկտրամագնիսական իմպուլսներ օգտագործի բոլոր էլեկտրոնային սարքերն այրելու համար։