Ես վարչապետի խոսքերը չեմ մեկնաբանում․ Արամ Սիմոնյան

Ես վարչապետի խոսքերը չեմ մեկնաբանում․ Արամ Սիմոնյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորներին, նշել էր, որ նոր Հայաստանում  ռեկտորները, որոնք բուհերը դարձրել են կուսակցական բջիջներ և ուսանողների առջև դռներ են փակել, տեղ չունեն․

«Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտրոները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»,-ասել էր Փաշինյանը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որին  իշխանության տարբեր դեմքերի կողմից պարբերաբար ուղերձներ են հղվում, թե նա այլևս ԵՊՀ-ում անելիք չունի և պետք է հեռանա, հարցրինք, թե վարչապետի խոսքերի մեջ իրեն վերբերվող որևէ բան տեսնում է, պատասխանեց, որ չի պատրաստվում Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանել, իսկ հարցին, թե երբևէ ուսանողների առջև դուռ փակել է, կարճ պատասխանեց՝ ոչ, ապա կրկին հավելեց՝ «Ես վարչապետի խոսքերը չեմ ցանկանում մեկնաբանել»։