Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու

Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հարգելի լրագրողներ,

Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:

Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք:

Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու: Մի եկեք, որ դրսում չմրսեք:

Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»: