Չափազանց մտահոգիչ է․ Մնացականյանը՝ Ադրբեջանի երեկվա գործողությունների մասին

Չափազանց մտահոգիչ է․ Մնացականյանը՝ Ադրբեջանի երեկվա գործողությունների մասին

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ էին  բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ։

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է», - նշել էր ՊՆ մամուլի խոսնակը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  մտահոգիչ է համարում Արդբեջանի երեկվա գործողությունները։

«Շատ լավ գիտեք, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց Մնացականանը։

Նրա խոսքով՝  էսկալացիայի ռիսկերի աճը չի կարող պրոգրես ունենալ բանակցային գործընթացում։ 

«Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թվականի ընթացքում՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասաց Մնացականյանը։

Մնացականյանը պնդեց, որ վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու ու դրանք խստորեն մերժվելու են հայկական կողմից։