Սելին Դիոնը սիրապետ է սկսել երիտասարդ պարողի հետ․ տեսանյութ, լուսանկարներ

Սելին Դիոնը սիրապետ է սկսել երիտասարդ պարողի հետ․ տեսանյութ, լուսանկարներ

50-ամյա համաշխարհային աստղ, երգչուհի Սելին Դիոնը սիրավեպ է սկսել երիտասարդ պարողի հետ։ Երգչուհին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ նրան տեսել են պարող եւ նկարիչ Պեպե Մունյոսի հետ։

Ինչպես հայտնում է news.ru-ն, մինչ այս երգչուհու երկրպագուհիները քննարկում էին նրա հիվանդագին նիհարությունը եւ ահա այժմ էլ խոսելու նոր թեմա են ստանում։ Պեպեն ուղեկցում է երգչուհուն բոլոր նորաձեւության ցուցադրություններում։

Նշենք, որ 2016-ին Սելին Դիոնը կորցրել էր իր ամուսնուն՝ Ռընե Անջելիլին։ Նրանք ամուսնացած են եղել ավելի քան 20 տարի եւ երեք երեխաներ են լույս աշխարհ բերել։