Քոչարյանի քրգործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան

Քոչարյանի քրգործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցված քրեական գործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը «Հրապարակին» փոխանցեց, որ որոշումը դեռ չեն ստացել, սակայն կարծում է, որ տեղեկատվությունը ճիշտ է․

«Որոշումը դեռ չենք ստացել, մենք այդպիսի ինֆորմացիա ստացել ենք, և ենթադրում եմ, որ ճիշտ է, բայց մինչև որոշումը չաստանամ, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Մենք և կալանքի գործի շրջանակներում և դրանից անկախ մի քանի մջնորդություն էինք ներկայացրել որոշակի հոդվածների սահմանադրականության հետ կապված։

Դրանցից մեկը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականությանը, մյուսը՝ հետադարձ ուժի սահմանադրականությանը, 3-րդը՝ անձեռնմխելիության հարցին։ Եթե տվյալ որոշումը կա, ապա պետք է հասկանանք, թե որ հարցերն են առաջադրվել, որովհետև դատարանը իր վարույթում քննվող գործով եթե գտնում է, որ կա սահմանադրությանը հակասելու հարց, ինքը համապատասխանաբար դիմում է ՍԴ այդ հարցը պարզելու համար»,- ասաց Օրբելյանը։