«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան. Որ հորիզոնականում է Հայաստանը

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան (436 միավորով)։ Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը:
Հայաստանն, ընդհանուր առմամբ, վաստակեց 72 միավոր: Պարգը ժյուրիի կողմից ստացավ 42, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 30 միավոր:
Ժյուրիից նա ստացել է 42 միավոր. ամենաբարձր՝ 12 միավորը՝ Մալթայից, 10 միավոր՝ Ֆրանսիայից, 5 միավոր՝ Իսրայելից, 4 միավոր՝ Լատվիայից, 3-ական միավոր են տվել Հունաստանը եւ Վրաստանը, 2 միավոր՝ Սերբիան, 1-ական միավոր ստացել ենք Դանիայից, Իռլանդիայից, Մոնտենեգրոյից: Իսկ հեռուստադիտողներից մեր պատվիրակը ստացել է 30 միավոր։
Մրցույթի երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, երրորդում՝ Էստոնիան:
Ավստրիան այս տարի ներկայացնում էր JJ-ն է՝ «Wasted Love» երգով:
Հայաստանը մրցույթում ներկայացնում էր երգիչ Պարգը՝ Survivor երգով։
Կարծիքներ