Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն  է հայտնել

Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն  է հայտնել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրենց տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել։

«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր անի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիա կկարողանա հաստատել դիվանագիտական կապեր»,- ասել է Էրդողանը ադրբեջանական Report-ի փոխանցմամբ։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումով խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհաղթահարվեն։

«Դա մտորելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել ինձ, նախքան այդ պետք է որոշակի քայլեր անի: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի», - ասել է Թուրքիայի նախագահը: