Բողոքի ցույցեր Իրաքի Նաջաֆ քաղաքում, կան զոհեր

Բողոքի ցույցեր Իրաքի Նաջաֆ քաղաքում, կան զոհեր

Չորս մարդ է մահացել ու եւս տասնյոթը վիրավորվել Իրաքի Նաջաֆ քաղաքի առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է Իրաքի անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը, ցուցարարները, որոնք եղել են շիա մահմեդական կրոնական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցներ, պահանջում են, որպեսզի առեւտրի կենտրոնը, որը պատկանում է նույն շարժման նախկին առաջնորդներից մեկին, փակվի: Համանման ցույցեր տեղի են ունեցել նաեւ Քերբելա ու Հիլա քաղաքներում եւս: