Պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դեպքերը հետաքննող բաժինը կկրճատվի

Պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դեպքերը հետաքննող բաժինը կկրճատվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատումներ իրականացնելու ԱՄՆ Արդարդատության նախարարության այն դեպարտամենտում, որը զբաղվում է պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դեպքերի հետաքննությամբ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Համաձայն հաղորդման, այդ դեպարտամենտում կշարունակի աշխատել շատ փոքրաթիվ աշխատակազմ։ Տասնյակ աշխատակիցներ կտեղափոխվեն այլ բաժիններ։

Դեպարտամենտում եղած ընթացիկ գործերն էլ կփոխանցվեն դատախազություններին։ Կրճատումներն իրականացվում է ամերիկյան պետական ապարատի օպտիմալացման եւ պետական ծախսերի կրճատման շրջանակում, որով անմիջական կերպով զբաղվում է Կառավարության արդյունավետությամբ զբաղվող դեպարտամենտը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ։