Ռուսաստանը ռմբակոծել է Իդլիբը եւ դա գաղտնի է պահու՞մ

Ռուսաստանը ռմբակոծել է Իդլիբը եւ դա գաղտնի է պահու՞մ

Ռուսական օդուժը կետային հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբում, որը վերջին շրջանն է, որ վերահսկվում է գրոհայինների կողմից։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ հարվածները հասցվել են Ջիսըր-Էշ-Շուղուր բնակավայրի շրջակայքում, որը Հմեյմիի ավիաբազայից հեռու է 55 կմ։

Ռմբահարումը եղել է պատասխանը գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների, որոնք արձանագրվել են ապաէսկալացիոն գոտում։ «Կոմերսանտը» մանրամասնում է, որ այդ հարվածները համաձայնեցված են եղել թուրքական կողմի հետ, որը ռուսների հետ միասին պարեկային ծառայություն է իրականացնում ապառազմականացված գոտում։ Ըստ թերթի աղբյուրների, խոսքը դեռեւս չի գնում լայնամասշտաբ գործողությունների մասին, սակայն ուշագրավ է այն, որ Ռուսաստանի ՊՆ-ն պատշաճ կերպով չի նախազգուշացրել ռմբահարումների մասին։