Հիշելով Ռուբեն Հովսեփյանին (լուսանկարներ)

Հոկտեմբերի 16-ին Սոս սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո նվիրված արձակագիր, թարգմանիչ, սցենարիստ, ազգային-հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյակին։ 

Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իրենց ելույթներում բարձր գնահատելով Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործական ժառանգությունը՝ խոսեցին հասարակական-քաղաքական կյանքում նրա բացառիկ դերակատարության մասին՝ ընդգծելով նրա սցենարական տաղանդը։ Նրա սցենարների հիման վրա նկարված ֆիլմերը սերունդներ են դաստիրակել, ազգային գաղափարախոսության դասեր տվել, ներշնչել հավատալու հեքիաթներին։

Ռուբեն Հովսեփյանի խոսքը այսօր էլ նույնքան դաստիարակիչ է, որքան տարիներ առաջ։ Այս ամենի վկայությունն էր երեկոյի ընթացքում՝ նրա մասին պատմող ֆիլմը և Համազգային թատրոնի դերասանների ընթերցանությամբ՝ ներկաներին փոխանցված նրա ստեղծագործություններից հատվածները։

Տաղանդավոր գրողի ու հրաշալի մարդու՝ Ռուբեն Հովսեփյանի ընկերներն ու մտերիմ բարեկամները ևս մեկ անգամ առիթ ունեցան հաղորդակից լինելու նրա կյանքին, ստեղծագործություններին ու հասարակական –քաղաքական գործունեությանը։