«Անկախություն»  բլեֆի հեղինակները կոմսոմոլներն ու պարտկոմներն էին, ոչ թե իրական անկախականները

«Անկախություն»  բլեֆի հեղինակները կոմսոմոլներն ու պարտկոմներն էին, ոչ թե իրական անկախականները

Հրապարակ TV-ի հարցին, թե՝ ինչպես եղավ, որ 35 տարի անկախություն ունենալուց հետո այսօր դանդաղորեն կորցնում ենք ամեն ինչ, չկարողանալով պահել մեր ունեցածը, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցը, ում լավ են ճանաչում ֆեւյսբուքյան տարածքում՝ Արմեն Զատիկյանը պատասխանեց. «Ախր ի՞նչ անկախություն, մարդիկ պետք է իմանան ամեն ինչի սկիզբը, որ հասկանան: Հասարակությունը խաբված է եղել ի սկզբանե, թե՝ իբր անկախություն կերտեցինք: Իրականում դա գորբաչովյան պերեսրտոյկան էր: Նրանք ռուսական կայսրությունը վերակառուցեցին, պերեստրոյկա արեցին: Կոմսոմոլներն ու պարտկոմները բուտիրկայից դաբրոն ստացան, թե գնացեք իբր անկախության, մենք հիմա ուրիշ ձեւ ենք խաղում, մեր դարավոր հայ-ռուսական կապերը պետք է մնան, մենք միասին ենք լինելու միշտ: Պուտինը բազմաթիվ անգամ է ասել, որ Ռուսաստանը նույն ռուսական կայսրությունն է: Սա նույն կայսրությունն է, որի մեջ մենք իբր անկախություն են հռչակել ու չենք կարողանում այդտեղից դուրս գալ: Եթե սովետը իսկապես փլուզվում էր, այդ դեպքում պետք է տակից գործեին ու քանդեին այն ուժերը, այն անհատները, ովքեր եղել են հակասովետ, ովքեր այդ հասարակարգը չեն սիրել: Իսկ դրանք միլիոններ էին, միայն 1 մլն մարդ սպանվել է համակենտրոնացման ճամաբարներում:

Եթե սովետը իսկապես քանդվում էր, ինչո՞ւ այդ մարդկանց հարազատները չէին փլուզողները, այլ կուսկոմի ու պարտկոմի քարտուղարները: Երբ որ ղարաբաղյան շարժումը Երեւանում սկսվեց, ես հաճախ գալիս էի Հայաստան: Մարդկանց ասում էի՝ կոմսոմոլի քարտուղարները, որ ձեզ կազմակերպված միտինգների են տանում, ձեր կարծիքով վեր էին կացել, որ իրենց կայսրությունը փլուզե՞ն, որ իրենց մեղրի կարասը կոտրե՞ն: Բայց այն ժամանակ այդ հարցը որ տալիս էինք, մարդիկ շշմում էին, կարող է նաեւ գլուխդ թռցնեին, թե՝ այս ի՞նչ ես ասում: Ասում էի՝ մի օր կհասկանաք, թե գորբաչովյան ինչ խաղ են խաղում Հայաստանի գլխին: Իրենց մարդիկ էին բոլորը: ՌԴ նախագահը՝ չեկիստ, Հայաստանի հիմնադիր  նախագահը չեկիստ, մնացածները չեկիստ: Ժողովուրդը, նույնիսկ քաղաքական գործիչները սա չէին կարող հասկանալ: Անկախության «շինիչները» իրական անկախություն ասողներին հոգեկան հիվանդ էին համարում: Լեւոնը, Բաբոն, Վանոն եւ մյուսները՝ խոսափողներից կախված, ո՞նց եղավ, որ միանգամից դուրս եկան անկախություն կերտելու եւ իշխանությունը անցավ ՀՀՇ-ին: Աշոտ Նավասարդյանի՝ ոչ եւս լինելուց հետո մի գիշերվա մեջ բոլորը ՀՀՇ-ից լցվեցին ՀՀԿ, ու այդպես շարունակ, բոլորը նույնն են: Իշխանությունը պասերով իրար են տալիս: Սրանք էլ իրենց ճտերն են, իրենց ինկուբատորում արտադրած: Բայց այս մասին չի խոսվում, ժողովրդին չի լուսաբանվում: Ժողովուրդը պետք է գտնի իր խաբվելու իսկական պատճառը: Սա մեծ բիզնես էր իրենց համար: Անկախության անվան տակ Հայաստանը թալանեցին: Հիշենք Լեւոնի խոսքերը. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»: Դրանով սկսվեց անկախության կերտումը ու եկավ հասավ ուր: Այս մադկանց շինածը սա պետք է լիներ: Պետք է ժողովրդի աչքերը բացել»:

Այս եւ այլ հարցերի շուրջ Արմեն Զատիկյանի հետ հարցազրույցը դիտեք Հրապարակ TV-ի եթերում, շաբաթ օրը: