Հայտնի ապրանքանիշը շների համար նախատեսված օծանելիք է ստեղծել

Հայտնի ապրանքանիշը շների համար նախատեսված օծանելիք է ստեղծել

Dolce&Gabbana-ն ստեղծել է օծանելիք շների համար։

Այս մասին հայտնում է Vogue-ը։ Համաձայն հրապարակման, DG Fefé անվանումն ունեցող օծանելիքի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է դարձել Դոմենիկո Դոլչեի սիրելի Ֆեֆե անունով շունը։

Օծանելիքում բացակայում է սպիրտը։ Այն ունի սանդալի ծառի, մուշկի եւ իլանգ-իլանգի բույր եւ հաճելի է թե մարդկանց, ու թե կենդանիների համար։

Պարբերականը նշում է, որ օծանելիքն արժանացել է բնապահպանների եւ անասնաբույժների հավանությանը։ Օծանելիքն արժե 99 եվրո։