«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Արսեն Ջուլֆալակյանը

«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Արսեն Ջուլֆալակյանը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Ջուլֆալակյանը հայտարարագրել է հողամաս, երկու բնակարան, ինչպես նաեւ հասարակական նշանակության շինություն: 

Արսեն Ջուլֆալակյանը հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ ML350 4MATIC» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1000000 ՀՀ դրամ, 2000000 ՀՀ դրամ եւ 100000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 50 000 ԱՄՆ դոլար, 50 000 եվրո եւ 2 000 000 ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտի հանրագումարը կազմել է 450 000 ՀՀ դրամ: Նշված թվից 395 000 ՀՀ դրամը Ա. Ջուլֆալակյանը ստացել է աշխատավարձից, իսկ 55 000 ՀՀ դրամը՝ այլ եկամուտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում