Իրանում արգելափակվել է Google-ը

Իրանում արգելափակվել է Google-ը

Իրանի իշխանություննեը, անհանգստացած արդեն ավելի քան մեկ շաբաթ ընթացող բողոքի զանգվածային գործողություններից, արգելափակել են Google որոնողական համակարգի հասանելիությունը։

Համաձայն իրանական տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունների, դա արվել է այն բանի համար, որպեսզի աշխարհում չտարածվեն տեսանյութեր, լուսանկարներ կամ տեղեկատվություն ընթացող բողոքի ցույցերի մասին։ Վերջին օրերին Իրանում սահմանափակվել է նաեւ Whatsapp, Telegram ռւ Twitter ցանցերի հասանելիությունը։