Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ 
Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով։

«Քննարկվել են միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է BRICS-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ 

Մատնանշվել են Ռուսաստանի Դաշնության հիմնարար գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։