Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ :
«Ուղերձը, որ ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ Հայաստանը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարի։
Ընդհանրապես պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ ՝ անկախ նրանից, թե ինչքան է դա ձևակերպված եղել։ Մեր միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է այն, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»,- ասել է նա:
Կարծիքներ