Կոստանդիանոսի արձանի ձեռքը վերամիավորվել է ցուցամատի հետ

Կոստանդիանոսի արձանի ձեռքը վերամիավորվել է ցուցամատի հետ

Հռոմեական կայսր Կոստանդիանոս Մեծի (272, փետրվարի 27 - 337, մայիսի 22) հսկա արձանի բացակայող ցուցամատը վերամիավորվել է ձեռքի հետ ավելի քան 500 տարի անց:

Գրել է «Եվրանյուզը»։

Բեկորը Հռոմի «Կապիտոլին» թանգարան է հասել Փարիզի «Լուվր» թանգարանից:

Այն բացահայտվել էր որպես Կոստանդինի ձեռքի բացակայող մասը 2018 թվականին, երբ 3D մոդելը բերվեց Հռոմ և ապացուցվեց որպես կատարյալ համընկնող: Այն ժամանակին գրանցվել էր որպես ոտքի մատ:

«Այսպիսով, մենք մտադիր ենք մանրազննին նայել բոլոր տարրերը՝ ստուգելու համար, որ այն լավ է պահպանվել իր ճանապարհորդության ընթացքում», - ասել է «Լուվրի» հունական, էտրուսկյան և հռոմեական հնությունների բաժանմունքի տնօրեն Ֆրանսուա Գոլտիերը։ 

Արձանը թվագրվում է 1471 թվական:

313 թվականին Միլանի հրովարտակով Կոստանդիանոսը թույլատրել է քրիստոնեական դավանանքը: 324թ․ հիմնել է Կոստանդնուպոլիս քաղաքը, իսկ 330-ին այն հռչակել կայսրության մայրաքաղաք։ Վախճանվել է 337-ին՝ մահվան մահճին ընդունելով քրիստոնեական մկրտությունը։ Կայսրը Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։