Ջանիբեկյանական օր Գառնիում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ

Ջանիբեկյանական օր Գառնիում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ

Գառնիի մարզամշակութային կենտրոնում արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ես և նա» սիրային մոնոդրաման, որի կյանքի կոչումը հնարավոր է դարձել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով: Լուսահոգի դերասանի այրին Գառնիի երիտասարդների հետ այցելել է նաև Ջանիբեկյանի ամառանոց, կամ ինչպես վարպետն էր սիրում ասել՝ իր մենաստան: Այն դեռ տարիներ առաջ Կարեն Ջանիբեկյանի խնդրանքով բարեկարգվել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: