Տիկնիկային թատրոնը՝ Արցախի մանուկների համար

Այս օրերին, երբ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված, իրար հետեւից չեղարկվում են տարբեր մշակութային միջոցառումներ ու ներկայացումներ, Երեւանի պետական տիկնիկային թատրոնն իր բոլոր ներկայացումների մուտքը դարձրել է անվճար՝ Արցախից տեղահանված փոքրիկների համար հնարավորություն ստեղծելով՝ դիտել ներկայացումներ ու այսկերպ հաղթահարել այն վախն ու կորուստը, որն ապրեցին երեխաներն այս օրերին։
«Այս դժվար օրերին երեխաները չպետք է զրկվեն իրենց մանկությունից, նրանք պետք է շարունակեն հավատալ հրաշքներին: Ուստի այսուհետ մեր ներկայացումների մուտքն Արցախի երեխաների համար ազատ Է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն ունենան անհոգ մանկություն: Սիրելի հայրենակիցներ, տոմսերը սահմանափակ են, ինչի պատճառով խնդրում ենք ամրագրել Ձեր տոմսերը՝ նախապես զանգահարելով մեզ՝ 010-520-254, 011- 444-777»,- նշված է թատրոնի տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ