Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու | «Հրապարակի էջերում» 22.11.2019

Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։ «Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ երկար ժամանակով չեմ եկել ֆեդերացիա, 1 տարին լրացել է, եւ ես  կարծում եմ, որ մենք, ես՝ որպես նախագահ, գործկոմի անդամները կատարել են իրենց առաքելությունը, եւ այսօր մենք ունեցել ենք կոնսենսուսային որոշում եւ հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»։ Այսուհետ, փաստորեն, Արթուր Վանեցյանին ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու։

Օրվա գլխավոր հրապարակումները «Հրապարակի էջերում»։