Պայթյուն է որոտացել բնակելի  տներից մեկում, կան տուժածներ․ դեպքի վայրը՝ Շվեդիա

Պայթյուն է որոտացել բնակելի  տներից մեկում, կան տուժածներ․ դեպքի վայրը՝ Շվեդիա

Պայթյուն է որոացել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի բնակելի տներից մեկում։ Այս մասին հայտնում է Nordic News-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն, 20-25 մարդ հոսպիտալացվել է, որոնցից առնվազն երեքի ստացած վնասվածքները գնահատվել են ծանր։

 Aftonbladet-ն էլ հաղորդում է, որ պայթյունից հետո սկսվել է հրդեհ։ հրդեհի օջախները գտնվում են միանգամից մի քանի շինություններում։ Տարհանվել է 100-200 մարդ։ Փրկարարները տեղեկացրել են, որ բնակելի տան որոշ բնակիչների հարկ է եղել անվտանգ իջեցնել պաշտգամբներից։ Հայտնի է նաեւ, որ որոշ բնակիչները լքել են տունը ինքնաշեն պարանների միջոցով։ Արտակարգ միջադեպի պատճառները պարզվում են։