Բաքվում վստահ են, որ արտահերթ ընտրություններում կհաղթի Նիկոլ Փաշինյանը

Բաքվում վստահ են, որ արտահերթ ընտրություններում կհաղթի Նիկոլ Փաշինյանը

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը վստահ է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը կհաղթի հունիսի քսանին կայանալիք պառլամենտական ընտրություններում, եւ դրանից հետո բանակցությունները եւ խաղաղության հաստատումը կընթանա արագ տեմպերով։ Շատ շուտով կկնքվի մեծ խաղաղության համաձայնագիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման մասին։ Դրան պատրաստ են եւ հակամարտող կողմերը, եւ միջնորդները։ Քոչարյանի հաղթանակն անիրատեսական է տվում։ Հայկական ընդդիմությունը ի վիճակի չէ համախմբվել եւ ինչ որ բան առաջարկել հայ հանրությանը։ Քոչարյանի միակ հնարավորությունը իշխանության գալու՝ հեղաշրջումն է։ Սակայն դա էլ ղարաբաղյան կլանի մոտ դժվար թե ստացվի։ Ուստիեւ իր կողմնակիցների միջոցով, որոնք ունի բանակի ներսում, սադրանքներ է անում Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի հասարակությանը հասցնի փսիխոզի։ Սակայն ակնհայտ է, որ նման տակտիկայում քաղաքական կապիտալ եւ ճանաչում վաստակելը հնարավոր չէ»,- ասել է նա։