Նուռը նվազեցնում է քաղցկեղ ունենալու հավանականությունը․ գիտնականներ 

Նուռը նվազեցնում է քաղցկեղ ունենալու հավանականությունը․ գիտնականներ 

Գիտնականները պարզել են, որ նուռը, ինչպես նաեւ նռան պտղի կճեպը, հյութը, յուղն ու նռան էքստրակտը նվազեցնում են քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Մասնավորապես, նուռը արդյունավետ կերպով կարողանում է նվազեցնել կրծքագեղձի, մաշկի, միզապարկի, թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկայնությունը։ Մասնագետները նշում են, որ նուռը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք էլ այս մրգին տալիս են նման արժեք։ Նուռը նաեւ պարունակում է այնպիսի կարեւոր նյութեր, ինչպիսիք են՝ պոլիֆենոլը, ֆլավոնիդն ու տանինը։ Սրանք նվազեցնում են բորբոքային պրոցեսները, կանխում նորագոյացությունների առաջացումն ու դանդաղեցնում քաղցկեղային բջիջների աճը։

Միաժամանակ, գիտնականներն ասում են, որ նռան մշտական օգտագործումը կարող է կանխել քաղցկեղի մետաստազացումը՝ այսինքն մարմնի այլ հատվածներում տարածումը։ Այս միրգը պարունակում է քիչ ճարպ եւ քիչ կալորիաներ, բայց հարուստ է մանրաթելերով, միներալներով եւ վիտամիններով։ Այս ամենով հանդերձ, մասնագետները նշում են, որ հատկապես բուժական թերապիա անցնելիս նռան օգտագործումը սննդակարգում պետք է չափավորել։