Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչեւ վերջ» արտահայտությունը

Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչեւ վերջ» արտահայտությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ասուլիսի շրջանակում անդրադարձավ նաեւ «Գոյ» թատրոնի լուծարման, բայց իր իսկ խոսքերով՝ վերակազմավորման հարցին․ «ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում, ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, եւ պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները, եւ չկա որեւէ տրամաբանություն՝ նույն շենքում տեղակայված 2 միավորումների համար ունենալ 2 առանձին ադմինիստրացիա, ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորները միավորելու մասին, եւ սա ստեղծում է «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար նոր հնարավորություններ, իրենք կարող են օգտվել Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից՝ պահպանելով իրենց անունը, իրենց առանձին գոյությունը՝ ստանալով հնարավորություն՝ պետական բյուրոկրատիայից դուրս զբաղվելու փորձարարությամբ, ինչին իրենց անունով կոչված են։ Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչեւ վերջ» արտահայտությունը, որովհետեւ ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է, եւ ես այստեղ որեւէ պայքարի տրամաբանություն, իմաստ, հիմնավորվածություն չեմ տեսնում»։