Ամերիկյան ընկերությունների կորուստները կորոնավիրուսի պատճառով կհասնեն 4 տրիլիոն դոլարի

Ամերիկյան ընկերությունների կորուստները կորոնավիրուսի պատճառով կհասնեն 4 տրիլիոն դոլարի

Ամերիկյան ընկերությունների եկամուտները նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվեն 4 տրիլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք Bridgewater հեջ-հիմնադրամի հրապարակած զեկույցում։

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ ամերիկյան ընկերությունները, լինեն պետական կամ մասնավոր սեկտորում, բախվելու են լրջագույն խնդիրների հետ եւ կորցնելու են զգալի եկամուտներ։ Ամենամեծ կորուստներն ունենալու են էներգետիկ եւ տուրիստական ոլորտի ընկերությունները, մոտավորապես՝ երկու տրիլիոն դոլար։ Բացի այդ, եթե համապատասխան հարկային-բյուջետային միջոցառումներ չիրականացնեն եւ դրամավարկային միջամտություն չլինի, ապա ԱՄՆ ՀՆԱ-ն կարող է նվազել 6 տոկոսով։ Ամբողջ աշխարհում ընկերությունների կորուստները ֆինանսական մասով, կկազմեն 12 տրիլիոն դոլար։