Ոնց հասկանում եմ`մենք չենք սիրում մեր գալիք սերունդներին. Թևան Պողոսյան

Ոնց հասկանում եմ`մենք չենք սիրում մեր գալիք սերունդներին. Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք:

88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք... Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:

Հ.Գ. միայն մեկ հարց տվեք ինքներդ ձեզ. բացի իշող կուսակցության այն խմբի, որը նորից պաշտոններ կստանա, էլ ո՞վ ուրախացավ ընտրությունների արդյունքներով: Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ ով ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախընտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի:

Հ.Գ. Մի´ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր:

Հ.Գ. Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»: