Թող գնան համալսարան՝ բիոքիմիական անալիզ անեն, ու թող գտնեն

Թող գնան համալսարան՝ բիոքիմիական անալիզ անեն, ու թող գտնեն

«Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը տեղեկացրել էր, որ ԱԱԾ հաջորդ թիրախը դառնալու է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին։ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մամուլից է իմացել այդ մասին, բայց իր համար բացարձակ անսպասելի չէ։«Այն իրականության մեջ, որ մենք հիմա ապրում ենք, դա արդեն նորմալ պրակտիկա է դարձել, ով խնդիր է բարձրաձայնում, ով փորձում է առկա խնդիրների մասին խոսել, հարց տալ, նկատել էն այլանդակությունը, որ տիրում է երկրում, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համատքստում, իր բերանը պետք է փակել, իրեն լռեցնել ցանկացած միջոցներով։ Ես մինչև 2008-ը աշխատել եմ ԵՊՀ-ի ադմինիստրացիայում և պարզվում է՝ կա մարդ, որին շատ հետաքրքոււմ է իմ աշխատանքային գործունեությունն այնտեղ, և իրենք պետք է փորփրեն, գտնեն, մի գործ կարեն, որպեսզի ես լռեմ»,-ասաց Միհրան Հակոբյանը։

Իսկ նրա գրել էր․«Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց և ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուցե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում: Իսկ խելապակասիդ պատմե՞լ ես քո հերոսությունների մասին, չէ՞ որ դեռ պետք է ճշտել քանի անգամ ես կաշառք վերցնելու վրա բռնվել: Իսկ կարո՞ղ է փակել են գործերը: Իսկ ո՞վ… Իսկ կարո՞ղ է կաշառքի վրա համակարգից հեռացված ես եղել: Չեմ հավատում: Իսկ կարո՞ղ է անմիջական շեֆիդ վրա ես գցել, որ հետ վերադառնաս: Չեմ հավատում: Շատ տարօրինակ հիպոթեզներ են»։

Միհրան Հակոբյանը ասաց, որևէ անձական ծանոթություն այդ մարդու հետ չունի, երբևիցե չի տեսել, երբևիցե որևէ գործով չի առնչվել։
«Առաջին անգամ այդ մասին բարձրաձայնել եմ օրեր առաջ, որ Նիկոլ Փաշինյնանը տենդեր է հայտարարել՝ ով Հրայր Թովմասյանին կկալանավորվի, նրա վրա քրեական գործ կկարի, նա էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն։ Էս մարդն էլ, փաստորեն, էս տենդերի մասնակից է, տենց է դուրս գալիս, քանի որ Հրայր Թովմասյանին ծնկի բերելու միջոցներում կանգ չի առնում, ընդհուպ մինչև 75-ամյա հորն է կանչում ԱԱԾ, Հրայր Թովմասյանի երեխաներին է կանչում ԱԱԾ։ Ես էլ այդ իրավունքը ունեմ հարց տալու։ Որ, հարգելիս, եթե դու ուրիշի ծնողին՝ ձեր քաղաքական մրցակցի, ձեր ռեպրեսիաների զոհի ծնողին և երեխաներին ես անդրադառնում, բա էս հասարակությունն իրավունք չունի՞ քեզ հարցեր տալու։ Քո հայրը ո՞վ է, ինչո՞վ է զբաղվել, էդ ինչ գույք ունեք, էդ գույքի օրինականությունը մի հատ չհասկանա՞նք որպես հասարակություն։ Ով ով է,դրա իրավունքը ունեն՞ք։ Հարգելի Անուշ, ինչ ուզում են՝ անեն, իմ բերանը չեն կարող փակել։ Ուզում են, թող տանեն նստացնեն»,-հավելեց Հակոբյանը։

Հարցին, թե փաստաբան արդեն ունի՞, ասաց՝ ոչ։ Կարո՞ղ են իր վրա ինչ-որ բան գտնել։ Միհրան Հակոբյանն ասաց․«Դե, գործունեոթյուն է, 2004-2006թթ․ եղել եմ համալսարանի ուսխորհրդի նախագահը, 2006-2011-ը աշխատել եմ բուհի ադմինիստրացիայում որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ։ 2008-ից էլ դասավանդում եմ Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետներում։

Խորհուրդ եմ տալիս, թող գնան մանրադիտակը վերցնեն ու բիոքիմական անալիզ անեն, փնտրեն, պրպտեն ինչ կա, չկա։ Մինչև վերջ։ Ու թող գտնեն։ Ինչ-որ բան եթե արել եմ օրենքի տառին ոչ համապատասխան, պատրաստ եմ դրա համար ամենախսիտ պատիժը կրել»։