Շոյգուն և Աքարը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Շոյգուն և Աքարը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև։

Այդ մասին հայտնել է թուրքական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, սևծովյան միջանցքով հացահատիկի մատակարարումը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայի հյուսիսում։

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ բացի Սիրիայի և Ուկրաինայի հարցերից, Աքարն ու Շոյգուն քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։