Եթե ինչ-որ մեկը կարա մտածի, որ մենք սրիկաներ ենք, այդ մարդիկ սխալվում են․ «Տավուշ տեքստիլի» տնօրեն

Եթե ինչ-որ մեկը կարա մտածի, որ մենք սրիկաներ ենք, այդ մարդիկ սխալվում են․ «Տավուշ տեքստիլի» տնօրեն

«Տավուշ տեքստիլի» մեկ արտադրամաս է փակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։

Նա նշեց, որ ՍՊԸ-ի 4 արտադրամասերից մեկում գրանցվել է կորոնավիրուսով վարակված անձ․ «Դեպքը եղել է իր կոլեկտիվում, շրջապատում, ընկերուհիների մոտ էլ է, նրանք էլ են թեստ հանձնել, 7 հոգի մարդ են։ Այդ արտադրամասը ժամանակավորապես կանգնեցրել ենք, որ բոլորին փաստավորենք եւ հասկանանք՝ ինչ վիճակը։ Մեր հորդորով՝ աշխատակիցները ինքնամեկուսացվել են։ Ես գրեթե վստահ եմ, որ մնացած 160 հոգու մոտ խնդիր չկա, ուղղակի մեր  ապահովության համար մենք այդ քայլին գնացել ենք։ Մյուս արտադրամասերը նորմալ աշխատում են, որովհետեւ իրար հետ շփում ու կապ չեն ունեցել»։

Հարցին՝ այդ արադրամասում ի՞նչ աշխատանքներ են կատարվում, պատասխանեց․ «Բանվորական ձեռնոցներ էին գործում։Եթե դուք հարցը տալիս եք, որ դիմակների հետ կապ ունեն, թե չէ, ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ կապ դիմակների հետ կապ չունի։ Այդ նույն դիմակները կրում են իմ երեխաները, ծնողների, իմ շրջապատի մարդիկ։ Եթե ինչ-որ մեկը կարա մտածի, որ մենք սրիկաներ ենք, այդ մարդիկ չարաչար սխալվում են, երեւի իրենք են սրիկա, որ տենց լուր կարան տարածեն»։