Ինչ է խորհրդանշում 50 cent-ին նվիրված հայկական զարդը

Ինչ է խորհրդանշում 50 cent-ին նվիրված հայկական զարդը

Պատասխանելով բազմաթիվ նամակների և մեկնաբանությունների` սիրով ներկակացնում ենք ՀԱՅԱ մատանու խորհրդանշական իմաստը։

Մատանու վրա վերստեղծել ենք մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկին` ՀԱՅԱ_ՀԱԼԴԻ_ԽԱԼԴԻ(Ի)Ն։

Հնագույն առասպելը պատմում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին ու դարձան աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Այդ աստվածներից մեկը Հայան է, որի անվանումից էլ առաջացել է Հայաստան երկրի ինքնանվանումը: Հայան իմաստության, տիեզերքի, հզորության և բնության աստվածն էր, նրանից էին ծնունդ առել առաջին մարդիկ, մայր բնությունը և բոլոր բարիքները…

Ոսկյա եղջյուրները խորհրդանշում են Հայայի երկնային ծագումը։

Աչքերը սև ադամանդից են, ճակատի մեջտեղում Արևն է` դեղին ադամանդով, և որպես թագ, և որպես հզորություն։

Մատանու հենքը խորհրդանշում է հայոց լեռները։

Մենք հպարտ ենք,որ հենց այս միստիկ և հզոր կերպարով հայկական արտադրանքը ներկայանալու է աշխարհին։

Չէ որ սա հենց այն զարդն է, որով ճանաչվել են հնում և կճանաչվեն նաև այսօր։

ԴաֆնԷզարդ Հայկական իշխանական և արքայական զարդեր