ՀՔԾ-ում նոր փաստեր են հավաքագրում Արսեն Բաբայանի դեմ

ՀՔԾ-ում նոր փաստեր են հավաքագրում Արսեն Բաբայանի դեմ

Մենք երեկ հաղորդել էինք, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում, որը հարուցվել է Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։ 

Հենց նոր տեղեյկացանք, որ երեկ ժամը 9-ի շրջակայքում  փաստաբանը բողոքարկել է ՀՔԾ քննիչի որոշումը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության հետ կապված։ Սովորաբար նման միջնորդությունները քննվում են անհապաղ, սակայն մինչ այս պահը Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որի վարույթում է գտնվում միջնորդությունը, նիստ չի նշանակել։ 

Մեր աղբյուրներն ասում են, որ եղած ապացույցների հիման վրա ձերբակալության որոշում կայացնելն այնքան անօրինական էր, որ դատարանը սպասում է լրացուցիչ ապացույցների ներկայացման։ 

Հիմա ՀՔԾ-ում զբաղված են նոր փաստեր հավաքելով և մեղադրանքը լրացնելով։