Իրանում հաստատվել է միջուկային գործունեության ակտիվացման օրենքը

Իրանում հաստատվել է միջուկային գործունեության ակտիվացման օրենքը

Իրանում ընդունվել է միջուկային գործունեության ակտիվացման մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որը հատուկ պետական մարմին է, եւ զբաղվում է օրենքների՝ Սահմանադրությանը համաապատասխանությամբ, հաստատել է պառլամենտի որոշումը, որը փոխանցվելու է կառավարությանը՝ կատարման համար։

Հաստատված օրենքը նախատեսում է Իրանում տարեկան մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի 120 կգ պաշարի կուտակում, եւ երկրում ավելի քան 20 տոկոս հարստացված ուրանի օգտագործելիության ապահովում այն դեպքում, երբ միջուկային սպառազինությունների համար 20 տոկոս հարստացումից բարձր հարստացման մակարդակը համարվում է սպառազինությունների համար նախատեսված։

Ներկայումս Իրանը կարողանում է հարստացնել մինչեւ 4 տոկոս, 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված է Միջուկային գործարքի համաձայնագրով։ Բացի այդ, ուրանի արտադրությունը պետք է հասցվի մինչեւ 500 կգ տարեկան ծավալի։