Որ երկրների հանդեպ է ԱՄՆ-ն ամենաշատը սանկցիաներ կիրառել 2021-ին

Որ երկրների հանդեպ է ԱՄՆ-ն ամենաշատը սանկցիաներ կիրառել 2021-ին

Անցյալ տարի Միացյալ Նահանգներն ամենաշատ սանկցիաները կիրառել է Բելառուսի հանդեպ։ Այս մասին հայտնում է Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնը՝ CNAS-ը։ Այսպես 2021 թվականին Բելառուսից 59 ֆիզիկական եւ 41 իրավաբանական անձի հանդեպ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կիրառել է սանկցիաներ։ Երկրորդ տեղում Մյանման է, որտեղ անցյալ տարվա փետրվարին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել եւ փոխվել էր իշխանությունը։ Այստեղ ընդհանուր առմամբ 76 անձ /ֆիզիկական եւ իրավաբանական/ է ներառվել սանկցիոն ցանկում։

Երրորդ տեղում Իրանն է 70 ցուցանիշով։ Ռուսաստանը չորրորդ տեղում է։ Անցյալ տարի 54 սանկցիոն սահմանափակում է կիրառվել այս երկրի հետ կապված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հանդեպ։