Պարզվում է նաև, որ ես «ստախոս» եմ և «երեսպաշտ».Ռեկտորի ԺՊ-ի պատասխանը

Պարզվում է նաև, որ ես «ստախոս» եմ և «երեսպաշտ».Ռեկտորի ԺՊ-ի պատասխանը

ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Հրապարակ»-ում հրապարակված հովածին։

«ՀԱԿԻՐՃ ԵՄ ԳՐԵԼ

Ես մի փոքր մեղավոր եմ զգում, որ այդքան անելիքի մեջ ավելորդ էներգիա եմ վատնում այսպիսի քայքայիչ գործողություններին արձագանքելու վրա, բայց դա բարեփոխումների անխուսափելի ուղեկիցն է։ Վստահ եմ՝ շուտով դրա անհրաժեշտությունը կպակասի, և հնարավորություն կունենանք կենտրոնանալու միայն կարևոր գործերի վրա։
Հավանաբար շատերը կհիշեն մի քանի ՏԱՍՆՅԱԿ սխալներ և անգրագետ ձևակերպումներ պարունակող այն նամակը, որում մի խումբ դասախոսներ պնդում էին, որ ես գործում եմ «Բուհը, նրա օրենքն ու կարգը ԱՅԴ ես եմ» սկզբունքով։ 
Հիմա հերթական զավեշտը. պարզվում է, որ երբ ես ընդամենն արձագանքում եմ ինձ վատաբանողներին՝ արձանագրելով, որ դա կեղծ է, իսկ ձևակերպումները՝ անգրագետ, ես դրանով վիրավորում եմ այդ «անմեղ» մարդկանց, իմ բարոյական նկարագիրը շատ վատն է, իսկ վարքը՝ անպարկեշտ։ Պատկերացնո՞ւմ եք... 
Պարզվում է նաև, որ ես «ստախոս» եմ և «երեսպաշտ»։ Գրում և մտածում եմ, որ միգուցե այս արձագանքս և՞ս վիրավորանք է հերթական կեղծ նամակի հարգարժան հեղինակի համար։
Իսկ հիմա ուշադրությո՜ւն, հարգելի ընկերներ՝ ամենաէպիկականը՝
«Դիմում եմ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին, ինչպես նաև մեր բուհի շրջանավարտներին, հայցում նրանց աջակցությունը՝ կասեցնելու նման մարդկանց՝ ՀՊՏՀ ռեկտորի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու հավակնությունները»: Սա իմ մասին է գրված...
Հարգելի՜ գործընկեր, հասկանում եմ, որ Դուք չեք պատկերացնում, որ մարդ կարող է պարզապես չհավակնել որևէ պաշտոնի, որ երբեմն այդպես էլ է լինում, որ որոշ դեպքերում մարդ ոչ թե հավակնում է, այլ համաձայնում կամ մերժում։ Բայց ուզում եմ Ձեզ ուրախացնել, որ անգամ կասեցման անհրաժեշտություն չի առաջանալու, երբ Ձեր կոչի հասցեատերերը դժգոհ լինեն այն ամենից, ինչ տեղի է ունենում համալսարանում։ Ի հեճուկս Ձեր աշխարհընկալմանը, ես որևէ դեպքում չեմ պարտադրելու իմ ներկայությունը։
Իսկ անձնական վիրավորանքների համար Դուք պարտադրված կլինեք ներողություն խնդրել և փոխհատուցել՝ օրենքով սահմանված կարգով։ Դուք պարզապես այնպիսի պատկառելի տարիք ունեք, որ ես Ձեզ, բնականաբար, նույն ոճով չեմ պատասխանի։ 
Լա’վ եղեք, իմացե’ք, թե ում ինչ եք ասում և երբե’ք մի վհատվեք»։