Սուրբ Ծննդյան տոները կանցկացնեն առանձին

Սուրբ Ծննդյան տոները կանցկացնեն առանձին

Արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոները կանցկացնեն արքայազն Հարրիից ու Մեգան Մարքլից առանձին։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Պարբերականի՝ արքայական ընտանիքում ունեցած աղբյուրները նշել են, որ զույգերը թեեւ պահպանում են նորմալ հարաբերությունները, սակայն շատ ժամանակ չեն անցկացնում միասին։ Ավելի վաղ The Sun-ը գրել էր, որ արքայազն Հարրին մեղադրել էր արքայազն Վիլյամին՝ Մեգան Մարքլի հետ հարաբերություններ փչացնելու մեջ։