Վայրի աղավնիներ կերակրելու համար տուգանք է սահմանվել
Հոնգկոնգում արգելվել է կերակրել աղավնիներին։ Այս արգելքի խախտման համար սահմանվել է տուգանք 12 800 ամերիկյան դոլարի չափով։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Նշվում է, որ տեղի իշխանությունները 10 անգամ մեծացրել են տուգանքի գումարը։ Նոր կարգավորումը ուժի մեջ է մտել օգոստոսի մեկից։ Արդեն իսկ առաջին արձագանքներն են ստացվել Հոնգկոնգի բնակիչներից, ըստ որոնց, զգալիորեն քաղաքում նվազել են վայրի աղավնիների թիվը։
Հոնգկոնգում կա 17 տեղ, որտեղ լինում են վայրի աղավնիների կուտակումներ, էականորեն վատացնելով այդ վայրերի սանիտարական վիճակը։
Կարծիքներ