Վարդաշենի դպրոցի ֆինանսավորումը կկրճատեն

Վարդաշենի դպրոցի ֆինանսավորումը կկրճատեն

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ շուրջ 42 տոկոսով կրճատվելու է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական համար 1 հատուկ կրթահամալիրի կամ , ինչպես ընդունված է ասել, Վարդաշենի՝ դժվար դաստիարակվող երեխաների դպրոցի ֆինանսավորումը։ Դպրոցի տնօերն Շողիկ Գուլասրյանը ֆինանսավորման կրճատումը կապեց հատուկ դպրոցի վերակազմավորման ծրագրի հետ՝ ասելով, որ դպրոցում կառուցվացքային փոփոխություններ են նախապատրաստվում․

«Ֆինանսավորումը դեռ ընթացքի մեջ է, դա կառուցվածքային որոշակի փոփոխությունների հետ է կապված։ Մարդիկ չեն ազատվելու գործից, դպրոցների վերակազմավորման հարցն է, որը դեռ հասած չէ վերջնակետին։ Շատ մոտ ապագայում այդ վճարումը արվելու է, ֆինանսավորումը այդպես չի մնալու։ Այսպիսի տեղեկատվություն ես ձեզ չեմ տրամադրում։ Այս պահին մասնագետները աշխատում են, և սեղմ ժամկետներում ամբողջությամբ ֆինանսավորվելու է։ Սա դեռ վերջնական վիճակ չէ, ահազանգ չի կարող լինել։ Բոլոր հատուկ դպրոցները վերակազմավորվելու են՝ այդ թվում նաև մեր դպրոցը, խնդիրը միայն մեր դպրոցին չի վերաբերում։ Ունենք հատուկ դպրոցների վերակազմավորման ծրագիր՝ Երևանում գործող 11 հատուկ դպրոցների։ Ոչ ոք աշխատանքից չի ազատվելու»,- ասաց տնօրենը։

Հարցրինք, թե ի՞նչ հիմքով է այդ դեպքում ֆինանսավորումը նվազեցվում, և ինչ հետևանք է ունենալու, գուցե աշխատակիցների աշխատավարձե՞րն են նվազեցնելու․

« Մեր գերատեսչությունը որոշում չունի։ Մենք ունենք հաստատություն, որը իր վրա է կրում մի քանի ֆունկցիաներ, որոնք վերաբերում են և՛ սոցապ նախարարությանը, և՛ արդարադատության նախարարությանը, և, և, և․․․։ Անցկացվում են շատ ակտիվ քննարկումներ, ընդհանուր հաստատության հետ կապված տարվում են աշխատանքներ։ Մեր վերադաս մարմինը բոլոր աշխատակիցների հետ կապված ունի մտահոգություն , և ինձ՝ որպես հաստատության ղեկավարի, ասել են, որ որևէ աշխատակից չի մնա դրսում։ Ես նման մտավախություն չունեմ,  քանի որ դեռ չկա որոշում, թե ինչպիսին է լինելու մեր հաստատությունը