ԲՀԿ-ն հրաժարվո՞ւմ է Հայրենիքի փրկության շարժման օրակարգից

ԲՀԿ-ն հրաժարվո՞ւմ է Հայրենիքի փրկության շարժման օրակարգից

ԲՀԿ-ն պատրա՞ստ է հրաժարվել Հայրենիքի փրկության շարժման օրակարգից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին հարցին խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները հստակ պատասխաններ չտվեցին, թե Արման Աբովյանը, թե Իվետա Տոնոյանն ասացին, որ կուսակցությունում չեն քննարկել հարցը։

Մասնավորապես, Տոնոյանն ասաց, որ նոր իրողություններ կան ամիսներ առաջ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից հետո եւ պետք է քննարկել հարցը․ «Իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բանակի կարծիքի հետ»,- միաժամանակ հավելեց Արման Աբովյանը։

«Ինչ վերաբերում է պայմաններին, նախապայմաններին եւ այլն, քանի մենք չենք հանդիպել մեր ֆրակցիայում, ես զերծ կմնամ անձնական կարծիք հայտնել»։