Ի՞նչ հարցեր են քննարկվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Ի՞նչ հարցեր են քննարկվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Երևանում  ընթանում են Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։

Այսօր, ինչպես գրել էինք, մեկնարկել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։

Քննարկվում են միության շրջանակներում տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ: Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 5-ը կքննարկվեն նեղ կազմով: Մասնավորապես, կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը, ապրանքների բորսային շուկայի ձևավորման հայեցակարգն ու տեղեկատվության փոխանակման կանոնները:

Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերին: Միջկառավարական խորհրդի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։