Պայթյուն է որոտացել Սիրիայի նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում

Պայթյուն է որոտացել Սիրիայի նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում

Մեկ մարդ զոհվել եւ եւս մի քանիսը վիրավորվել են Սիրիայում, նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում որոտացած պայթյունի հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել Բանիյաս քաղաքում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պայթյունը որոտացել է տեխնիկական սպասարկման հետ կապված աշխատանքներ իրականացնելուց հետո։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։