Բեյրութում պայթյունից հետո ձերբակալվել է 16 պաշտոնյա եւ աշխատակից

Բեյրութում պայթյունից հետո ձերբակալվել է 16 պաշտոնյա եւ աշխատակից

Առնվազն 16 մարդ է ձերբակալվել, ովքեր Բեյրութի նավահանգստի ղեկավարությունից են եւ մաքսային ծառայությունից, օգոստոսի 4-ին որոտացած հզոր պայթյունի առնչությամբ հարուցված գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է France-Presse-ը, վկայակոչելով Լիբանանի ռազմական դատախազության տարածած հայտարարությունը։

Ձերբակալվածների շարքում են՝ Բեյրութի նավահանգստի տնօրենների խորհրդի անդամները, մաքսային ծառայության պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են եղել տեխնիկական անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար, աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են իրականացրել թիվ 12 անգարում, որտեղ պահված է եղել ավելի քան 2700 տոննա ամոնիակային սելիտրան։