Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ կան, շուտով կտեսնեք

Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ  կան, շուտով կտեսնեք

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժոցովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ամփոփել է արտախորհրդարանական առաջին շաբաթը։

Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունը արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝

1. ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման եւ կիրարկման խնդիրների մասին իմ մանրակրկիտ վերլուծությունները հանրային բուռն արձագանքի արժանացան, միջազգային եւ տեղական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ եղան, իսկ ԱԺ նորընտիր նախագահը ստիպված էր համաձայնվել իմ քննադատության հետ։

2. Բաքվում հայերի ջարդերի մասին ԱԺ-ում հայտարարություն անելու հորդորս կյանքի կոչվեց։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը բազմաթիվ մտահոգությունների առիթ է տվել ու մնացել նոր ԱԺ-ի ուշադրությունից դուրս, հանրային ահազանգման էի ենթարկել և ան դարձավ հանրային-քաղաքական քննարկումների օրակարգային կետ։
Եզրակացությունը մեկն է՝ քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին: Եթե կա ասելիք, ապա այն հնարավոր է հասցնել ժողովրդին նաև առանց ԱԺ ամբիոնի:
Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ  կան, շուտով կտեսնեք»: