Հանդիպելու եմ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահներին, հետո մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ․ Փաշինյան

Հանդիպելու եմ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահներին, հետո մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ․ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է  նախատեսված՝  իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։
Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղեկացնեմ, որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու  Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- հավելեց նա։