Ռոնալդուի կորոնավիրուսի կրկնակի թեստավորման պատասխանը դրական է եղել

Ռոնալդուի կորոնավիրուսի կրկնակի թեստավորման պատասխանը դրական է եղել

Թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի կորոնավիրուսի առկայության կրկնակի թեստի պատասխանը եղել է դրական։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Համաձայն ՈՒԵՖԱ-ի սահմանած ընթացակարգի, որպեսզի մարզիկը կարողանա մասնակցել ՉԼ խաղերին, նա պետք է ներկայացնի բացասական թեստի պատասխան՝ խաղից առնվազն մեկ շաբաթ առաջվա թվագրման։ Սա նշանակում է, որ նա բաց է թողնելու հոկտեմբերի քսանութին՝ խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին։